Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Ջավախքում․ հայազգի պատգամավորների միջև երկար տարիների անձնական թշնամանքը վերածվել է կրակոցների

26 Մարտ, 2020 21:44
Կրակոցներ Ջավախքում․ հայազգի պատգամավորների միջև երկար տարիների անձնական թշնամանքը վերածվել է կրակոցների

Այսօր, 15:40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Այս մասին հայտնում է «Aliq Media»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են եղել խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում:

Ականատեսները նշել են, որ կրակողը հենց ինքը՝ Հենզել Մկոյանն է եղել: 

Նշվում է, որ հայազգի 2 պատգամավորների միջեւ անձնական թշնամանքը տարիների վաղեմություն ունեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին