Կարևոր իրադարձություններ

Արցախ տանող ճանապարհներին անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ․ ոստիկանություն

26 Մարտ, 2020 20:51
Հեղինակ՝ Աշոտ Ահարոնյան
Արցախ տանող ճանապարհներին անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ․ ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.

- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,

- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,

- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի քաղաքացիներ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝...

Опубликовано Ashot Aharonyan Четверг, 26 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին