Կարևոր իրադարձություններ

Լոլիկի օգտակար հատկությունները

16 Հոկտեմբեր, 2015 23:50
Լոլիկի օգտակար հատկությունները

Լոլիկը համարվում է ամենաօգտակար բանջարեղենից մեկը: Ներկայացնում ենք լոլիկի օգտակար հատկությունները:

1. Լոլիկը համարվում է լավ հակասթրեսային միջոց: Այն կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, ինչի շնորհիվ էլ բարձրանում է մարդու տրամադրությունը:

2. Այս բանջարեղենը առանձնանում է նաև հակաբորբոքային հատկություններով:

3. Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև դրական ազդեցություն ունենում նյութափոխանակության գործընթացի վրա:

4. Լոլիկն օգտագործվում է երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում: Այն նաև դրական ազդեցություն է ունենում աթերոսկրելոզի, աղիքային խանգարումների դեպքում:

5. Լոլիկը օգտագործվում է կոսմետիկ միջոցների մեջ և բարելավում է մաշկի գույնը, երիտասարդացնում և հարթացնում այն:

6. Լոլիկը պարունակում է լիկոպեն, որն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: 

 

Լրահոս

Դիտել ավելին