Կարևոր իրադարձություններ

Զինված Ուժերի ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ (լուսանկարներ)

26 Մարտ, 2020 19:18
Զինված Ուժերի ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ (լուսանկարներ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա: Այս մասին հայտնում են ՊՆ լրատավական ծառայությունից։

Ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին