Կարևոր իրադարձություններ

Սուտ մատնության գործով Նարեկ Սամսոնյանի մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան

26 Մարտ, 2020 18:48
Սուտ մատնության գործով Նարեկ Սամսոնյանի մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել է Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Ավեկլի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը,  Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:  Ն. Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

 

Լրահոս

Դիտել ավելին