Կարևոր իրադարձություններ

Զովունիում արտադրամասի տարածքում կրակոցներ հնչեցրած քաղաքացիները ներկայացել են բաժին (տեսանյութ)

26 Մարտ, 2020 18:35
Զովունիում արտադրամասի տարածքում կրակոցներ հնչեցրած քաղաքացիները ներկայացել են բաժին (տեսանյութ)

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցել էր միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել։

Արդյունքում՝ կողմերը ներկայացել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Մասնակիցներից երկուսը բաժին բերել են որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։

Շուտով հայտնաբերվել են նաև մեջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին