Կարևոր իրադարձություններ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 72-ամյա պացիենտ․ ԱՆ խոսնակ

26 Մարտ, 2020 18:07
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 72-ամյա պացիենտ․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային...

Опубликовано Alina Nikoghosyan Четверг, 26 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին