Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը. Interpressnews.ge

26 Մարտ, 2020 17:49
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը. Interpressnews.ge

Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը Բոլնիսիի և Մառնեուլիի կարանտինային գոտիներում: Ինչպես Interpressnews.ge-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:

Նշվում է, որ շրջաններում կարանտինային սահմանափակումներից հետո գլխավոր ճանապարհներին տեղադրվել են հսկիչ սահմանային անցակետեր, իսկ երկրորդային ճանապարհները վերահսկվում են շարժական խմբերի կողմից:

Հասարակական կարգի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության ծառայողները ինտենսիվ պարեկություն են իրականացնում շրջանններում:

«Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից մշտական ​​մոնիթորինգի ընթացում օգտագործվում են նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության անօդաչու թռչող սարքեր: Այս պահի դրությամբ իրավիճակը Բոլնիսիում և Մառնեուլիում լիովին վերահսկելի է»,- հայտնում են գերատեսչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին