Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան,- հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Մասնավորապես Կիեւից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիեւ 92-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները: