Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով

26 Մարտ, 2020 14:30
Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով

Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան,- հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Մասնավորապես Կիեւից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիեւ 92-ը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին