Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են կենդանիներին մեքենայից կապած և ասֆալտով քարշ տվածի ինքնությունը

26 Մարտ, 2020 14:14
Ոստիկանները հայտնաբերել են կենդանիներին մեքենայից կապած և ասֆալտով քարշ տվածի ինքնությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել.

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին