Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Լիբանանում կորոնավիրուսից հայ երիտասարդ է մահացել. «Գանձասար»

26 Մարտ, 2020 11:17
Լիբանանում կորոնավիրուսից հայ երիտասարդ է մահացել. «Գանձասար»

Մարտի 25-ին Լիբանանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի Պետիկ Օղկասյանը: Այս մասին տեղեկացնում է Բեյրութի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Օղկասյանը մի քանի օր առաջ Լիբանանի ճգնաժամային շտաբի ցուցումով տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց:

Օղկասյանի տունն ախտահանվել է:

Լիբանանի Կարմիր խաչի ծառայությունը նրա ընտանեկան իրերը կտեղափոխի Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց՝ անհրաժեշտ ստուգումների ու քննությունների ենթարկելու համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին