Կարևոր իրադարձություններ

Խոշորացման նոր ալիք է սպասվում. «Փաստ»

26 Մարտ, 2020 08:21
Խոշորացման նոր ալիք է սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից ավելի լայն կիրառում ստացավ։ Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռեւս վերջնական փուլում չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող եւս 20 համայնքի մասին է։ 

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաեւ խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաեւ մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը։ 

Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր եւ համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին