Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Դիլիջանի 3-րդ ոլորանում․ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են

26 Մարտ, 2020 00:30
Ողբերգական ավտովթար Դիլիջանի 3-րդ ոլորանում․ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են

Մարտի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին