Կարևոր իրադարձություններ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «նոր» հանթավիրուսի մասին

25 Մարտ, 2020 23:45
Այն ամենը, ինչ պետք է իմանալ «նոր» հանթավիրուսի մասին

Արդեն հայտնել էինք, որ Չինաստանի Ուունան նահանգում մեկ մարդ է մահացել կենդանական ծագում ունեցող հանթավիրուսից: Այս մասին հայտնել է Global Times-ը իր թվիթերյան էջում:

Բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։ 

Բժիշկները կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ հանթավիրուսը չի կարող դառնալ «կորոնավիրուս 2»: Այն փոխանցվում է կրծողներից, պահպանվում է մեզի մեջ եւ փոխանցվում օդում։ Սակայն մինչ այժմ դեռեւս դեպքեր հայտնի չեն եղել, որ վիրուսը փոխանցվի մարդուց մարդուն։ 

Բացի լայնորեն տարածված թվիթից, լուրի սկզբնաղբյուր Global Times-ը մահվան դեպքին և վիրուսին անդրադարձավ կայքում՝ տրամադրելով լրացուցիչ մանրամասներ և Ուհանի համալսարանի վիրուսաբանի մեկնաբանությունը, համաձայն որի․

  • Վիրուսը նոր չէ և մեծամասամբ չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, իսկ վարակի աղբյուրը առնետների հետ անմիջական շփումն է կամ դրանց կրծոտած սննդից օգտվելը։
  • Անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս հիվանդությունը կանխարգելելի է, կառավարելի և գոյություն ունի դրա դեմ պատվաստանյութ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին