Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր կլինեն․ Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը

25 Մարտ, 2020 22:40
Արդյո՞ք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր կլինեն․ Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը

Այսօր՝ մարտի 25–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ուսուցիչներին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձավ այն հարցին, թե արդյո՞ք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։

«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին եւ իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»,– ասաց Հարությունյանը։

«Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ եւ ճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար դաընթացները»,- հավելեց նախարարաը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին