Կարևոր իրադարձություններ

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիներն անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել. Արցախի ԱՆ

25 Մարտ, 2020 22:05
Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիներն անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել. Արցախի ԱՆ

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։  

«Բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։

 

 Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված...

Опубликовано Արցախ / Տեղեկատվական շտաբ Среда, 25 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին