Կարևոր իրադարձություններ

Ժամը 20.30-ի դրությամբ, 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. Էդգար Ջանոյան

25 Մարտ, 2020 21:21
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Ժամը 20.30-ի դրությամբ, 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։

40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին