Կարևոր իրադարձություններ

100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու, այն երեխաների համար, ում ծնողներն արտակարգ դրություն հայտարարելուց հետո կորցրել են իրենց աշխատանքը․ վարչապետ

25 Մարտ, 2020 19:55
100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու, այն երեխաների համար, ում ծնողներն արտակարգ դրություն հայտարարելուց հետո կորցրել են իրենց աշխատանքը․ վարչապետ

Քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մենք սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, ում ծնողներն արտակարգ դրություն հայտարարելուց հետո կորցրել են իրենց աշխատանքը: Մենք 100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու նրանց»։

Նա նաև հայտարարեց, որ այն ընկերությունները, որոնք արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրենց աշխատատեղերի քանակը չեն կրճատել, նրանց աշխատակիցների մի մասի աշխատավարձը կվճարվի պետբյուջեից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին