Կարևոր իրադարձություններ

Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց․ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկը

25 Մարտ, 2020 18:54
Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց․ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նախագիծ է շրջանառության մեջ դրել, որպեսզի արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով կարգավորվի վարկային արձակուրդ տրամադրելու հարցը։ Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց Կառավարությանը, որ մինչ այդ նախագծի լինելը, գործադիրը նման որոշում կայացնի։ 

«Իսկ եթե մարդը անպարտաճանաչ պորտնյո՞ր է, իր պարտավորությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ տանք, որ 2 ամիս էլ չկատարի՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ դեմ է նման որոշմանը։

«Էդ շատ հեշտ ա ասել: Եկե՛ք վարկերից, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում, ձեռ եք անո՞ւմ: Հո տենց ասելո՞վ չի, կներեք: Խոսքի արժեքին էլ պետք ա տեղ լինի: Առաջարկում եմ, օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, այդ թվում՝ քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Ձեռք եք առնո՞ւմ, տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս։ Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է հա՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Ուրիխանյանը արձագանքլով ասաց․

«Պարոն Փաշինյան, Դուք իմ կողմից Ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք․․․ բա «ձեռք եք առնումը» ո՞րն է, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի միտք արտահայտի, մտահոգություն արտահայտի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին