Կարևոր իրադարձություններ

Օրավարձով աշխատողները ՀՀ քաղաքացիներն են և կառավարությունը պարտավոր է քայլեր անել․ Նիկոլ Փաշինյան

25 Մարտ, 2020 18:27
Օրավարձով աշխատողները ՀՀ քաղաքացիներն են և կառավարությունը պարտավոր է քայլեր անել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմելով դիմելով Նիկոլ Փաշինյանին բարձրացրեց օրավարձով աշխատող անձանց նույնականացման հարցը․

«Հասցեականությանը որևէ մեկը դեմ չէ, սակայն այդ քաղաքացիների նույնականացումը, եթե նրանք նպաստառուների համակարգում չկան, որևէ տեղում չկան, տան միակ աշխատողն են, եթե նույնիսկ նրանց ընտանիքում պետական համակարգի աշխատող կա, միևնույն է, նույնականացումն ի՞նչ ձևով է արվելու, որովհետև մարդն օրական փողը չի տանում, տանը պրոբլեմ ունի, մենք սրա մասին պիտի շուտ վարչարարություն անենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի:

«Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: Օրինապահ քաղաքացի լինելն անհրաժեշտ է բոլոր դեպքերում: Ներկա վիճակում գրանցված աշխատողները կզգան իրենց առավելությունները: Մենք այս մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում, մենք կարողանում ենք գտնել, թե ինքը որտեղ է աշխատում, վերջին 1 տարում որքան աշխատավարձ է ստացել, վերջին 2 ամսում ինչքան եկամտից է զրկվել, իրեն ինչքան պետք է օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք:

Իսկ օրավարձով աշխատողները այսքանով հանդերձ՝ ՀՀ քաղաքացիներն են, և կառավարությունը պարտավոր է քայլեր անել: Որպես քաղաքացի այդ անձանց տվյալները պետք է արտացոլված լինեն (Փարոս համակարգ, գրանցված գործազուրկ և այլն)»,- հավելեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին