Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ խնդիրներ կան կապված հեռավար ուսուցման հետ․ Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

25 Մարտ, 2020 18:16
Ի՞նչ խնդիրներ կան կապված հեռավար ուսուցման հետ․ Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց,  թե ի՞նչ խնդիրներ կան կապված հեռավար ուսուցման հետ։

Նախարարն նշեց, որ ամփոփելով մեկ շաբաթվա փորձը՝  եզրահանգել են, որ աշակերտների մոտ  80 տոկոսը և ավելին ներգրավածություն ունեն այս պրոցեսում։

«Կան խնդիրներ, մասնավորապես՝ աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա, մենք դոնորների հետ վաղը հանդիպում ունենք սարքերի հետ կապված, բացի այդ, շատ անհատներ և կազմակերպություններ դիմել են մեզ , որ կարող են համակարգիչներ և համապատասխան սարքեր տրամադրել, մասնավորապես՝ Ազգային ժողովը: Մենք այս կերպ ենք պատրաստվում առաջիկա շաբաթներին լուծել հարցը»-, ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, տեղեկությունները հավաքագրվում են և օպերատրոների հետ պատրասվում են լուծել խնդիրները, օպերատորներին նաև տրամադրվել են ամենաշատ այցելվող կրթական կայքերի լինքերը և  նրանք տվյալ կայքերի համար թրաֆիկը չեն հաշվում.

«Սոցիալապես անապահովները, ովքեր խնդիրներ կունենային ինտերնետի լրացուցիչ վճարումների հետ կապված, այդ խնդիրը չեն ունենա»,- հավելեց Հարությունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին