Կարևոր իրադարձություններ

«Իտալիայի նախագահի» տարածվող ելույթը կեղծ է

25 Մարտ, 2020 10:57
«Իտալիայի նախագահի» տարածվող ելույթը կեղծ է

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պաշտոնական կայքում տեղադրված ելույթներն ու ուղերձները, պարզեց, որ վերջինս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ հրապարակային խոսքով հանդես է եկել մարտի 5-ին՝ կոչ անելով պահպանել հանգստությունն ու ընդունված համընդհանուր կանոնները և վստահել իշխանություններին։

Համացանցում մարտի 24-ին #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական ​​ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։

Նախագահին վերագրվող այս խոսքերին ավելի լիրիկական շունչ հաղորդելու համար հեղինակներն այն համեմել են այսպիսի համեմատությամբ․ «Ճիշտ է՝ Իտալիայի տնտեսությունը ամբողջությամբ կփլուզվի, բայց Իտալիան պետք է զոհաբերի հանուն իր ժողովրդի …Նախորդ պատերազմներում մարդիկ մահանում էին, որ Իտալիան ապրեր: Այս պատերազմում Իտալիան կմեռնի, որպեսզի ժողովուրդը ապրի»։

 

Լրահոս

Դիտել ավելին