Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    529

  • EUR

    628
    640

  • RUB

    7
    7,22

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 2 քաղաքացի (լուսանկարներ)

25 Մարտ, 2020 00:47
Կրակոցներ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 2 քաղաքացի (լուսանկարներ)

Երեկ՝ մարտի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ:

Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն է և 35-ամյա Հովսեփ Սարգսյանը, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին