Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    523
    527,5

  • EUR

    619
    631

  • RUB

    7
    7,22

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում․ վարորդը մահացել է

24 Մարտ, 2020 22:33
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում․ վարորդը մահացել է

Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 15։30-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

 

Լրահոս

Դիտել ավելին