Կարևոր իրադարձություններ

Սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. Տիգրան Ավինյան

24 Մարտ, 2020 22:04
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. Տիգրան Ավինյան

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները:
Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:

Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք»:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող...

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Вторник, 24 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին