Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ միջոցներ կկիրառվեն սահմանափակումներին չենթարկվելու դեպքում․ փոխվարչապետի խորհրդականի պարզաբանումը

24 Մարտ, 2020 21:49
Ի՞նչ միջոցներ կկիրառվեն սահմանափակումներին չենթարկվելու դեպքում․ փոխվարչապետի խորհրդականի պարզաբանումը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի մամուլի ասուլիսը։

Նա իր խոսքում նշեց, որ այսօր, սկսած 23։00-ից, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը։

«Սահմանափակումներին չենթարկվելու դեպքում բացի մեկուսացման եւ ինքնամեկուսացման կարգը, կանոնները խախտելու եւ տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը, քաղաքացիներն առնվազն վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ 100-ից 200 հազար դրամի չափով»,- հավելեց Քրմոյանը: 

«Պարտադիր չէ թերթիկը տպել, քաղաքացիները կարող են նաեւ տնից դուրս գալիս ինքնուրույն լրացնել թերթիկի հարցերի պատասխանները՝ անուն, ազգանուն, տնից դուրս գալու ժամ, այցելության վայր»-, ընդգծեց Քրմոյանը հավելելով, որ մոտակա պարենային խանութ, դեղատուն դուրս գալու համար եւս այդ թերթիկն անհրաժեշտ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին