Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության հատուկ ուժերը Երևանի փողոցներում են

24 Մարտ, 2020 21:18
Ոստիկանության հատուկ ուժերը Երևանի փողոցներում են

Քիչ առաջ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ տանից դուրս եկող անձը պիտի ունենա ձևաթուղթ, որտեղ նշված կլինի, թե ու՞ր է գնալու, ո՞ր ժամին է գնալու, այցելության վայրի հասցեն և նպատակը, վերադարձի ժամը։ 

Այսօրվանից ՀՀ ոստկանությունը հատուկ հսկողություն է սահմանելու մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար: Այս պահին այդ կարգը հսկելու համար ոստիկանության հատուկ ուժերն արդեն Երևանի փողոցներում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել և բնակչությանը հորդորել՝

- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Опубликовано ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Вторник, 24 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին