Կարևոր իրադարձություններ

Ո՞ր մարզերում են գրանցվել կորոնավիրուսով վարակվածության դեպքեր․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը

24 Մարտ, 2020 20:16
Ո՞ր մարզերում են գրանցվել կորոնավիրուսով վարակվածության դեպքեր․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանի իր էջում ուղիղ եթերի միջոցով դիմեց ժողովրդին։ 

«Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում և հույս ունեմ, որ նրանք ճշգրտորեն կկատարեն բոլոր կանոնները»,- ասաց վարչապետը։

«Կորոնավիրուսի վարակման դեպքեր ունենք Երևան քաղաքում, Արմավիրի, Արագծոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Այս դեպքերի ծագումնաբանությունը մեզ հայտնի է՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմինածնի, Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերի մեր հայրենակիցները»,- նշեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին