Կարևոր իրադարձություններ

Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

24 Մարտ, 2020 19:50
Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանի իր էջում ուղիղ եթերի միջոցով դիմեց ժողովրդին։ 

Իր ուղերձում վարչապետն անդրադարձավ այսօրվանից գործող նոր սահմանափակումներին․

Ինչ վերաբերում է կենսական անհրաժեշտ գործունեությունների տեղաշարժերի ցանկերին, պարետատունը դրանք արդեն հրապարակել է:

Այսօրվանից մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել դեղատուն, խանութ ու բանկեր: Բայց ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայնգնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններ:

Այս ամիս թոշակառուներն իրենց թոշակները ստանալու համար կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ, նրանք թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում, «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից: Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան 10-12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող մեր քաղաքացիներին»,– ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին