Կարևոր իրադարձություններ

Արցախում համապատասխան բուժհաստատությունում 3 մեկուսացված քաղաքացի կա․ Արցախի ԱՆ

24 Մարտ, 2020 19:20
Արցախում համապատասխան բուժհաստատությունում 3 մեկուսացված քաղաքացի կա․ Արցախի ԱՆ

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Միաժամանակ տեղեկացում են, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:

Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ:

 

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի...

Опубликовано Արցախ / Տեղեկատվական շտաբ Вторник, 24 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին