Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

24 Մարտ, 2020 18:30
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի Փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Պաշտպանին տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են եւ մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդեւանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսեւորումն է, եւ անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդեւանյանն աեւրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը եւս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է եւ այլ տեղեկության չեն տիրապետում»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին