Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Նախագահը ստորագրել է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների պահանջները խախտելու դեպքում պատիժ սահմանող օրենքները

24 Մարտ, 2020 18:20
Նախագահը ստորագրել է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների պահանջները խախտելու դեպքում պատիժ սահմանող օրենքները

Այսօր՝ մարտի 24-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:

Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:

Անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում:

Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում:

Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին