Կարևոր իրադարձություններ

Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում. ԵՊԲՀ ռեկտոր

24 Մարտ, 2020 17:47
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նոր մեկուսարան է կահավորվում:

«Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։

Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․

Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին