Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում. վարչապետի խոսնակ

24 Մարտ, 2020 14:47
ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում. վարչապետի խոսնակ

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներ կիրառվեցին նաև ԶԼՄ-ների նկատմամբ, ինչը վերջիններիս և հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառ դարձավ: Նրանք կառավարությանն առաջարկել էին վերանայել արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն ու գրաքննությունը։

Shabat.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում:

«Կասեմ հետևյալը՝ քննարկման փուլում է, այսօր կամ վաղը կլինի վերջնական որոշումը և կհրապարակվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակված 235 մարդ կա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին