Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնում ամբողջ աշխարհում հրադադար հաստատելու ՄԱԿ ԳՔ կոչին․ Մնացականյան

24 Մարտ, 2020 13:45
ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնում ամբողջ աշխարհում հրադադար հաստատելու ՄԱԿ ԳՔ կոչին․ Մնացականյան

Հայաստանը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, որը ուղղված է աշխարհով մեկ հրադադար հաստատելուն՝ նոր կորոնավիրուսի վարակի դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

 
«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամուն՝ կորոնավիրուսին»,- նշել  է Մնացականյանը։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին