Կարևոր իրադարձություններ

Արցախում գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը երկրի տարածք. Ուշադրության կենտրոնում բանակն է. «ՀՀ»

24 Մարտ, 2020 09:32
Արցախում գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը երկրի տարածք. Ուշադրության կենտրոնում բանակն է. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով` չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին եւ բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել:

Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը:

Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով եւ հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչեւ երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել եւ բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է:

Ըստ նախարարի, տեղում եւս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին