Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ մեր պատասխանատու կեցվածքով, իսկ անպատասխանատուներին՝ պարտադրելով, կարող ենք չեզոքացնել վտանգի մի ահռելի հոսք. Դավիթ Սանասարյան

23 Մարտ, 2020 21:55
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Վստահ եմ, որ մեր պատասխանատու կեցվածքով, իսկ անպատասխանատուներին՝ պարտադրելով, կարող ենք չեզոքացնել վտանգի մի ահռելի հոսք. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Առաջարկ պարետախմբին

Այսօր մի փոքր մոնիթորինգ արեցի ու հասկացա, որ արտակարգ դրության պայմաններում պրակտիկ մի շարք թերություններ կան, որոնք վերացնելուն ուղղված նոր որոշումներ ու կարգադրություններ են անհրաժեշտ։

Պետք է պարտադրել, որ ինչպես տաքսիստները, այնպես էլ ծառայության և առհասարակ մարդկանց հետ ուղիղ կոնտակտ ունեցող մյուս ոլորտների աշխատողները ՊԱՐՏԱԴԻՐ դիմակ կրեն և պահպանեն հայտնի բոլոր կանոնները։ Ոստիկանությանը հանձնարարել, որ ապահովի որոշման կատարումը։

Մոնիթորինգի արդյունքում վստահաբար կարող եմ ասել, որ շատերն անտեսում են պարետի որոշումները։ Իսկ կանոններին ու հրահանգներին չհետևող քաղաքացիներն իրենց անպատասխանատվությամբ և անփութությամբ ջուրն են գցում այս ուղղությամբ կատարված և կատարվող ջանքերը։

Վստահ եմ, որ մեր պատասխանատու կեցվածքով, իսկ անպատասխանատուներին՝ պարտադրելով, կարող ենք չեզոքացնել վտանգի մի ահռելի հոսք»։

 

Առաջարկ պարետախմբին Այսօր մի փոքր մոնիթորինգ արեցի ու հասկացա, որ արտակարգ դրության պայմաններում պրակտիկ մի շարք...

Опубликовано Davit Sanasaryan Понедельник, 23 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին