Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում վարչապետի գլխավրությամբ քննարկվել է սուբսիդավորման միջոցով գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծման հնարավորությունները

23 Մարտ, 2020 20:53
Կառավարությունում վարչապետի գլխավրությամբ քննարկվել է սուբսիդավորման միջոցով գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված միջոցառումներին:

Քննարկումներին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ազգային ժողովի Տնտեսական, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ՝ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Մասնավորապես, նշվել է, որ ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումը, սուբսիդավորման միջոցով նպաստել գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Ծրագրի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքներն ու հնչեցված գաղափարները, վերջնական տեսքի բերել գյուղոլորտի հետ կապված նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:


 

Լրահոս

Դիտել ավելին