Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

23 Մարտ, 2020 19:48
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանն հրապարակել է օրեր առաջ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումն այլ դատավորին մակագրելու միջնորդության պատասխանը։ 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղղված դիմումը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրելն այլ դատավորին` մերժվել է: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին դիմել էր մարտի 21-ին եւ խնդրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի:

Էս էլ 4 օր մտածված, գրված պատասխանը։

Опубликовано Hovhannes Khudoyan Понедельник, 23 марта 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին