Կարևոր իրադարձություններ

Հետախուզման մեջ գտնվող քաղաքացին կրակոց է արձակել իրեն հետապնդող ոստիկաններց մեկի ուղղությամբ

23 Մարտ, 2020 18:55
Հետախուզման մեջ գտնվող քաղաքացին կրակոց է արձակել իրեն հետապնդող ոստիկաններց մեկի ուղղությամբ

Երեկ՝ մարտի 22-ին, ժամը 04:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ: Տուժածներ չկան:

Ոստիկանները պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը, որին քրեական հետախույզները տաք հետքերով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են, ում մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ:

Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019թ. նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին