Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին կմեկնարկեն տեսահաղորդակցության միջոցով դատական նիստեր․ ԲԴԽ

23 Մարտ, 2020 18:30
Առաջիկա օրերին կմեկնարկեն տեսահաղորդակցության միջոցով դատական նիստեր․ ԲԴԽ

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այ մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդի լրատվական ծառայությունից։

Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են, որ այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ:

Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին