Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է Իսպանիայի փոխվարչապետը

23 Մարտ, 2020 16:50
Կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է Իսպանիայի փոխվարչապետը

Իսպանիայի կառավարությունից հայտնել են, որ երկրի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել շնչառական վարակի կասկածանքով։ Փոխվարչապետը թեստ է հանձնել, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության երկու անդամների՝ տարածքային  քաղաքականության նախարար Կարոլինա Դարիասի և հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:

Իսպանիայի թագուհի Լետիցիան, որը մարտի սկզբին Մոնտերոյի հետ մասնակցել էր մի միջոցառման, գտնվում է մեկուսացման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին