Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր. Նիկոլ Փաշինյան. (տեսանյութ)

23 Մարտ, 2020 14:38
Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր. Նիկոլ Փաշինյան. (տեսանյութ)

«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր: Մենք պետք է պատկերացումներ կազմենք, թե ինչպես ենք ձևավորելու կյանքը մեր հանրապետությունում. տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում պետք է գտնենք տարածքներ՝ մեր կյանքը կազմակերպելու և հընթացս իրադարձություններին հետևելու համար»,-կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր չկա մի երկիր, որ կարող է արձանագրել, թե հստակ հսկողության տակ է առել և կառավարում է իրավիճակը:

«Աշխարհի զարգացած երկրներից մեկը խոստովանել է, որ ունի թեստերի դեֆիցիտ և չի կարողանում մարդկանց թեստավորել»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին