Կարևոր իրադարձություններ

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, որոշումն ընդունվեց 117 կողմ ձայների համամասնությամբ

23 Մարտ, 2020 12:02
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, որոշումն ընդունվեց 117 կողմ ձայների համամասնությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝  Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպվեց այսօր։

Որոշումն ընդունվեց 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին