Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 90%-ն առողջացել է

23 Մարտ, 2020 09:27
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 90%-ն առողջացել է

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն գնալով նվազում է. ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է, գրում է «Ռիա Նովոսծի» գործակալությունը: Այժմ հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:

Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (բացառությամբ Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,88 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին