Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է արդյո՞ք, արտակարգ դրությունը ժամկետից շուտ ավարտվի կամ երկարաձգվի․ Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը

23 Մարտ, 2020 00:30
Հնարավոր է արդյո՞ք, արտակարգ դրությունը ժամկետից շուտ ավարտվի կամ երկարաձգվի․ Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը

Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրնկալվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ 

Ավինյանը հացազրուցի ընթացքում անրդրադարձել է արտակարգ դրության ժամկետներին։

«Դեռեւս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է պարետը։ 

Անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվող՝ անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դրույթին, Ավինյանն ասաց․

«Վերջին առաջարկվող փոփոխություններին դեռ ծանոթ չեմ, կծանոթանամ վաղը, նախնական տարբերակով կար այդպիսի հոդված, որով առաջարկվում էր անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դեպքում ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով։ Պատգամավորների առաջարկների հիման վրա այդ դրույթը լրամշակվել է եւ վերջնական տարբերակը կներկայացվի վաղը ազգային ժողովում»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին