Կարևոր իրադարձություններ

Գյումրիում Infiniti-ի 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտն․ տուժածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել է

22 Մարտ, 2020 23:34
Գյումրիում Infiniti-ի 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտն․ տուժածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 14:30-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրու բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության Արսեն Թորոսյանի կարգադրությամբ, սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Առավել մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին