Կարևոր իրադարձություններ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր սահմանափակումների մասին հայտարարություն է տարածել

22 Մարտ, 2020 21:01
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր սահմանափակումների մասին հայտարարություն է տարածել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Նոր սահմանափակումներ

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող #ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։

Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների»,- ասված է հայտարարության մեջ:

‼Ուշադրություն ‼Նոր սահմանափակումներ‼ #Վրաստան'ի

 

Լրահոս

Դիտել ավելին