Կարևոր իրադարձություններ

Նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով Արցախի հսկիչ սահմանային անցակետերում տեղադրվել են վագոն-տնակներ

22 Մարտ, 2020 19:05
Նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով Արցախի հսկիչ սահմանային անցակետերում տեղադրվել են վագոն-տնակներ

Արցախի Հանրապետության Քաղաքաշինության Նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում հսկիչ սահմանային անցակետերում իրականացրել է մի շարք աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:

Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):

«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:

«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:

«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»:

 

Լրահոս

Դիտել ավելին